Արտադրություն

Կաթի վերամշակման եւ կաթնամթերքի արտադրության նպատակով Իտալիայից սարքավորումներ են ներմուծվել, որոնք այստեղ տեղադրել եւ շահագործման են հանձնել իտալացի մասնագետները: Քանի որ ընկերության հիմնական արտադրանքը իտալական «Մոցարելլա» պանիրն է, Իտալիայից մասնագետ է հրավիրվել, որը երկրի տասը լավագույն պանրագործներից մեկն է համարվում: Նա օգնել է արտադրության կազմակերպման գործում եւ ուսուցում է անցկացրել տեղական մասնագետների համար: Տարին մի քանի անգամ նա Հայաստան է գալիս` արտադրությանն աջակցելու եւ այն վերահսկելու նպատակով:

Կաթի եւ արտադրանքի որակի վերահսկողության նպատակով արտադրությունում գործում է ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա: Մեծ ուշադրություն է դարձվում սանիտարահիգիենիկ նորմերի եւ կանոնների պահպանմանը, եւ պատահական չէ, որ «Դիլի» ընկերությունն առաջին էր Հայաստանում, որ ստացավ վկայական, որը հաստատում էր ընկերության սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի համապատասխանությունը միջազգային ISO 22000 չափանիշի պահանջներին:

Կթման սրահից կաթը խողովակներով տեղափոխվում է արտադրամաս, որտեղ անցնում է վերամշակման բոլոր անհրաժեշտ փուլերը: Դրանից հետո կաթը լցվում է հատուկ պանրային տաշտերի մեջ, որտեղ սկսվում է պանրի արտադրության գործընթացը: Մոցարելլայի արտադրության համար հատուկ սարքավորում է օգտագործվում, որտեղ պանրային զանգվածը մշակվում է ու պլաստիկ զանգված դառնում, որից պատրաստում է զանազան տեսակների եւ ձեւերի մոցարելլա:

Աշխատանքային օրվա վերջում արտադրանքի մի մասը տեղափոխվում է աղելու համար նախատեսված հատուկ տաշտեր, իսկ մյուս մասը փաթեթավորվում է եւ տեղափոխվում տարբեր սառցարաններ, որտեղ պահպանվում է զանազան մթերքների համար պահանջվող համապատասխան ջերմաստիճանային ռեժիմը: Սպառողին արտադրանքը մատակարարվում է հատուկ կահավորված մեքենաներով, որտեղ պահպանվում է տեղափոխման ժամանակ անհրաժեշտ պահպանման ջերմաստիճանը:

  • © 2008 "Դիլի" ՍՊԸ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
  • Ք. Դիլիջան, Մյասնիկյան փ. 55