Բաղադրատոմսեր

Մոցարելլա

Օգտագործվում է որպես աղանդեր, նաեւ տարբեր աղցանների բաղադրիչ: Ամենատարածված աղցաններից է Կապրեզեն:

ԿԱՊՐԵԶԵ

Այս բաղադրատոմսի համար անհրաժեշտ է.

- լոլիկ – 500գ

- մոցարելլա պանիր - 200-250գ

- ձիթապտղի ձեթ (կարելի է բուսական յուղ) - 100գ

- քացախ - 1 ճ.գ.

- ռեհան - 1 կապոց

- աղ, պղպեղ` ըստ ճաշակի

  1. Լոլիկները կտրատել շրջանաձեւ`մոտ 0,5 սմ լայնությամբ:
  2. Մոցարելլան հանել աղաջրից, կտրատել նույն`0,5 սմ լայնության շերտերի:
  3. Ափսեի վրա շարել լոլիկի շերտերը, ավելացնել աղ, պղպեղ, վրան քացախ ցանել:
  4. Վրայից դասավորել մոցարելլայի շերտերը` հերթագայելով դրանք լոլիկի շերտերի հետ:
  5. Ռեհանը լվանալ, չորացնել: Առանձնացնել մի քանի տերեւ, մնացածը մանր կտրատել:
    Կանաչին հավասարաչափ լցնել ափսեին:
  6. Ձեթ ավելացնել:
  7. Աղցանը զարդարել ռեհանի չկտրատված տերեւներով:
  • © 2008 "Դիլի" ՍՊԸ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
  • Ք. Դիլիջան, Մյասնիկյան փ. 55