Գաուդա

Գաուդա պանիրը հայտնի է էական ամինաթթուների և օրգանիզմի համար օգտակար մի շարք միկրոէլեմենտներ պարունակությամբ։ Վակուումային տեխնոլոգիայի կիրառումը պաշտպանում է պանրի մաքրությունը, անվտանգությունը և  խոնավության անհրաժեշտ մակարդակը։

Description

Գաուդա վակուում 400գ

Արտադրող ընկերություն՝  Դիլի ՍՊԸ

Արտադրող երկիր ՝ Հայաստան

 

Կովի կաթ նորմալացված պաստերացված, կերակրի աղ, թերմոֆիլ կաթնաթթվային միկրոօրգանիզմների մակարդ, պնդեցնող՝ կալցիումի քլորիդ, սննդային ներկանյութ՝ աննատո։ Յուղի զանգվածային մասը չոր նյութում 45%: Սննդային արժեքը 100գ՝ սպիտակուցներ 25գ, ճարպեր 27գ, էներգետիկ արժեքը՝ 1436կՋ / 343 կկալ։

 

100% անարատ կաթից պատրաստված Գաուդա պանիրը հոլանդական ավանդական բաղադրատոմսի և ժամանակակից տեխնոլոգիաների ներդաշնակ կիրառման վառ օրինակ է։ Վակուումային փաթեթավորմամբ հնեցված պանրի յուրաքանչյուր կտորը պահպանում է իր դասական թեթև ու նրբահամ երանգները այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել մատուցման ու վայելքի իսկական պահը։

 

Վակուումային տեխնոլոգիայի կիրառումը ոչ միայն պաշտպանում է պանրի մաքրությունն ու անվտանգությունը, այլև պահպանում է խոնավության անհրաժեշտ մակարդակը՝ զերծ պահելով այն չորանալուց։

Գաուդա պանիրը հայտնի է էական ամինաթթուների պարունակությամբ․ այն ներառում է մեծ քանակությամբ մեթիոնին և լիզին, A, B, C, D վիտամիններ, ինչպես նաև օրգանիզմի համար օգտակար մի շարք միկրոէլեմենտներ՝ կալցիում, յոդ, կալիում, ֆոսֆոր և այլն։

Համեղ ուտեստ պատրաստելիս, գինու ափսե մատուցելիս կամ պարզապես ճաշելիս «Դիլի» ապրանքանիշի Գաուդա պանիրը ամենաիդեալական հավելումը կդառնա։

 

Խանութներ՝ որտեղ կարող եք գտնել մեր արտադրանքը

Բարև, Ծիրան, Երիցյաններ, Էվրիկա, Էտալոն, Թթենի Մարկետ, Ինտերշեպպինգ, Կայզեր, Չինար, Պարմա, Ռոքֆոր, Սիթի, Սքայ, Տիտան, Օազիս