Կաթի սեր

100% անարատ կաթի բարձրորակ սեր, որը ցանկացած ուտեստ կտեղափոխի համային նոր հարթություն։ Այս պրոդուկտը իդեալական տարբերակ է առողջ սնունդը նախընտրողների համար։

Description

Կաթի սեր 35%(200գ)

Արտադրող ընկերություն՝  Դիլի ՍՊԸ

Արտադրող երկիր ՝ Հայաստան

 

Կաթի սերուցք նորմալացված պաստերացված: Սննդային արժեքը 100գ` սպիտակուցներ 3գ, ճարպեր 35գ, ածխաջրեր 2.7գ, էներգետիկ արժեքը` 338 կկալ (1414կՋ):

 

100% անարատ կաթի բարձրորակ սեր, որը ցանկացած ուտեստ կտեղափոխի համային նոր հարթություն։ Մեծ հոգատարությամբ ու խնամքով արտադրված այս պրոդուկտը իր յուղայնությամբ և ներդաշնակ բաղադրությամբ իդեալական տարբերակ է առողջ սնունդը նախընտրողների համար։ Իսկ բարձր կալորիականության շնորհիվ «Դիլի» կաթի սերը ձեզ կփոխանցի էներգիայի առողջ պաշար ողջ օրվա համար։

Օգտագործեք այն ձեր թխվածքների, ապուրների կամ աղցանների յուրահատուկ համն ընդգծելու համար, կամ էլ դարձրեք ձեր ամենօրյա շքեղ սուրճի անբաժան դետալը։

«Դիլի»-ն միայն անկրկնելի համի մասին չէ․ կաթի սերն աչքի է ընկնում նաև մի շարք օգտակար հատկություններով։ Բարձր յուղայնությամբ այս արտադրանքը օգտակար է ուղեղի աշխատանքին, այն բարելավում է իմունային համակարգը, նպաստում է լավ տեսողությանը և ոսկորների ամրությանն ու առողջությանը։

 

Վայելեք համեղի և օգտակարի իդեալական համադրությունը՝ «Դիլի» ապրանքանիշի կաթի սերի տեսքով։

 

Խանութներ՝ որտեղ կարող եք գտնել մեր արտադրանքը

Ամիկուս, Բարև, Երիցյաններ, Էվրիկա, Էտալոն, Թթենի Մարկետ, Ինտերշեպպինգ, Ծիրան, Կայզեր, Նոր Զովք, Չինար, Պարմա, Ռոքֆոր, Սաս, Երևան Սիթի, Սքայ, Վան Մարկետ,, Տիտան, Օազիս։