Մոցարելլա պիցցա

«Դիլի» ապրանքանիշի մոցարելլա պիցցան ստեղծված է պիցցայի սիրահարների համար։ Այս արտադրանքը կալցիումի և սպիտակուցի հարուստ աղբյուր է և իր օգտակարությունն է փոխանցում օրգանիզմին, մինչ դուք հաճույք եք ստանում ձեր սիրելի ուտեստների գլխապտույտ համից:

Description

Մոցարելլա պիցցա 40%,  0,5կգ

Արտադրող ընկերություն՝  Դիլի ՍՊԸ

Արտադրող երկիր ՝ Հայաստան

 

Կովի կաթ նորմալացված պաստերացված, կերակրի աղ, թերմոֆիլ կաթնաթթվային միկրոօրգանիզմների մակարդ, շրդանա-

ֆերմենտ կենդանական ծագման, պնդացնող` կալցիումի քլորիդ: Յուղի զանգվածային մասը չոր նյութում 40%: Սննդային արժեքը 100գ` սպիտակուցներ 20գ, ճարպեր 23գ, ածխաջրեր 2գ, էներգետիկ արժեքը` 1235 կՋ / 295 կկալ:

 

«Դիլի» ապրանքանիշի մոցարելլա պիցցան ստեղծված է պիցցայի սիրահարների համար․ 500 գրամ առատ համ մեկ փաթեթում՝ ձեր տնական գլուխգործոցները կատարելագործելու համար: 40% յուղայնությամբ արտադրանքը երաշխավորում է, որ պանրի ամեն պատառը պարզապես կհալչի բերանում ու ձեր ուտեստներին ռեստորանային շքեղություն կհաղորդի։

«Դիլի»-ի սովորական մոցարելլայի համեմատությամբ փոքր-ինչ ցածր յուղայնությունը թույլ է տալիս այս պանրին տարածվել առանց ավելորդ յուղի՝ պահպանելով ձեր պատրաստած պիցցայի կամ այլ ճաշատեսակի ներդաշնակ ու կայուն համը։

Ավելին, մեր այս արտադրանքը կալցիումի և սպիտակուցի հարուստ աղբյուր է և իր օգտակարությունն է փոխանցում օրգանիզմին, մինչ դուք հաճույք եք ստանում ձեր սիրելի ուտեստների գլխապտույտ համից: Կպատրաստեք դասական Մարգարիտա, թե կբացահայտեք նոր, էկզոտիկ բաղադրատոմսեր, մոցարելլա պիցցան այն գաղտնի բաղադրիչն է, որ անմոռանալի կդարձնի ձեր ցանկացած ստեղծագործություն։

 

Խանութներ՝ որտեղ կարող եք գտնել մեր արտադրանքը

Ամիկուս, Բարև, Երիցյաններ, Էվրիկա, Թթենի, Ինտերշեպպինգ, Ծիրան, Կայզեր, Նոր Զովք, Չինար, Պարմա, Ռոքֆոր, Սաս, Երևան Սիթի, Սքայ, Վան Մարկետ, Տիտան, Օազիս