Հուլիսի 11-ին՝ պաղպաղակի միջազգային օրը, Երազ այգում կազմակերպվել էր գունեղ և ուրախ պաղպաղակի փառատոն, որը մեկ վայրում էր համախմբել փոքրերին ու մեծերին։ Տոնական միջավայրը լցված էր ժպիտներով, խաղերով ու իհարկե՝ պաղպաղակով։
Դիլի ընկերությունը նույնպես մասնակցեց այս քաղցրահամ միջոցառմանը՝ ներկայացնելով իր 100% մաքուր, բնական բաղադրիչներով պատրաստված շոկոլադե և վանիլային պաղպաղակները։ Մեր տաղավարի շուրջ հավաքվել էին ինչպես փոքրիկ հյուրերը, այնպես էլ մեծահասակները, որոնք գնահատեցին Դիլիի պաղպաղակի բարձր որակը և 100% անարատ լինելը։
Դիլիի համար կարևոր է ոչ միայն առաջարկել բարձրորակ կաթնամթերք, այլ նաև պարգևել դրական էմոցիաներ, անմոռանալի պահեր և մեծերին և փոքրերին։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այցելեցին մեր տաղավար, համտեսեցին պաղպաղակը և կիսեցին իրենց ժպիտները մեզ հետ։


