Մեր պատմությունը

1997 թվականից սկսած՝ մեր ամենօրյա աշխատանքի ու ջանքերի շնորհիվ մենք ապացուցում ենք, որ ընտրելով «Դիլի»՝ դուք ընտրում եք նվիրվածություն, նորարարություն և կատարելություն:

Ինչու՞ ընտրել մեզ

Բարձր որակ

Խիստ փորձարկումները, կաթի բազմակի զտումը և իտալացի մասնագետների հետ համագործակցությունը երաշխավորում են, որ ձեր սեղանին կհայտնվի միայն լավագույն կաթնամթերքը։

Սեփական ֆերմա

Ունենալով 100 հեկտար հող ՝ մենք աճեցրել ենք մեր սեփական կերերը հիդրոպոնիկ համակարգի միջոցով ՝ երաշխավորելով ամբողջ տարվա սնունդը ՝ առանց քիմիական նյութերի օգտագործման: Մեր յուրահատուկ կաթնամթերքը պատրաստվում է խոշոր եղջերավոր անասունների երեք ցեղատեսակների ՝ Հոլշտեյնի, Շվիցի և Սիմենտալի կաթերի խառնուրդից: Այս յուրահատուկ համադրությունը ապահովում է կաթի բացառիկ որակ։

Առանց հավելումների

«Դիլի» կաթնամթերքը չի պարունակում բուսական յուղեր, անտիբիոտիկներ, գունանյութեր և այլ հավելումներ։

Գտիր լավագույն սուպերմարկետներում