«Դիլի»․ Լավագույն կաթնամթերքի ընկերությունը՝ արդեն երրորդ տարին անընդմեջ
Արդեն երրորդ տարին անընդմեջ, «Որակի նշան» ընկերության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննությունների և «կույր» համտեսների արդյունքում, մենք արժանանում ենք «Ամենաորակյալ, լավագույն և էկոլոգիապես մաքուր կաթնամթերք» անվանակարգին։
Հանդիսավոր մրցանակաբաշխությունը կայացել է Մոնակոյում։ Մեզ համար այս մրցանակը ոչ միայն մեծ պատիվ է, այլև բարձր պատասխանատվություն մեր սպառողների առջև։
Մեր սկզբունքներն անփոփոխ են
Մենք շարունակելու ենք սպառողներին առաջարկել 100% անարատ, բարձրորակ կաթնամթերք՝ առանց որևէ հավելումների։ Մեր արտադրանքի հիմքում ընկած են.
- Սննդարարություն և մաքրություն
- Բարձր որակ
- Վիտամիններով հարուստ բաղադրություն
«Դիլի» կաթնամթերքը չի պարունակում հավելումներ, ներկանյութեր, կոնսերվանտներ, յուղի փոխարինիչներ, հակաբիոտիկներ կամ օսլա։ Մենք չենք օգտագործում նույնիսկ կաթի փոշի։
Զարգացում և ապագայի ծրագրեր
Բարձր որակի և սպառողների վստահության շնորհիվ այսօր մենք հաստատուն դիրք ենք զբաղեցնում շուկայում՝ դառնալով ոլորտի առաջատարներից մեկը։.










