Armenian International Healthcare Expo 2025-ը ոլորտի կարևորագույն միջոցառումներից մեկն է, որը միավորում է առողջապահության, առողջ ապրելակերպի և սննդի անվտանգության ոլորտների ներկայացուցիչներին։ Էքսպոն ստեղծում է հարթակ, որտեղ ընկերությունները կարող են ներկայացնել իրենց արտադրանքը, նորարարական լուծումները և հաստատել նոր գործարար կապեր ոլորտի մասնագետների և այցելուների հետ։
Դիլի ընկերությունը ևս մասնակցեց այս նշանակալից միջոցառմանը՝ ներկայացնելով իր բարձրորակ կաթնամթերքի լայն տեսականին։
Մեր տաղավարը դարձավ մի վայր, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ծանոթանալու Դիլի արտադրանքի առանձնահատկություններին, գնահատելու որակը և բացահայտելու մեր տեսականու բազմազանությունը։ Այցելուները տեղում համտեսեցին տարբեր տեսակի պանիրներ և մեր համեղ պաղպաղակը։
Դիլի ընկերության համար այս միջոցառմանը մասնակցությունը հատկապես կարևոր էր, քանի որ մենք առաջնահերթ ենք համարում առողջությունն ու որակը։ Մենք ստեղծում ենք մաքուր, բնական և բարձրորակ կաթնամթերք, որը նպաստում է առողջ և հավասարակշռված սննդակարգին։
Նման միջոցառումներին մասնակցությունը մեզ համար նաև կարևոր հնարավորություն է՝ ներկայացնելու մեր արժեքները, ամրապնդելու բրենդի դիրքերը և լինել ավելի մոտ մեր սպառողներին։











