«Որակի նշան» կազմակերպության կողմից անցկացվող էքսպոն միավորում է բարձր որակ ապահովող տեղական արտադրողներին՝ նպատակ ունենալով ներկայացնել սպառողներին վստահելի և բարձրակարգ հայկական արտադրանք։ Միջոցառումը կարևոր հարթակ է ընկերությունների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը, անմիջական շփում հաստատելու այցելուների հետ և խթանելու որակյալ սպառման մշակույթը Հայաստանում։
Դիլի ընկերությունը ևս մասնակցեց այս կարևոր նախաձեռնությանը՝ ներկայանալով ընդարձակ և գրավիչ տաղավարով։
Մեր տաղավարը դարձավ ակտիվ և հետաքրքիր հարթակ, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան համտեսելու Դիլի կաթնամթերքի տեսականին՝ տարբեր տեսակի պանիրներ, ըմպելի յոգուրտներ և համեղ պաղպաղակ
Տաղավարում կազմակերպվել էր նաև ինտերակտիվ խաղ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան շահելու Դիլի արտադրանքի տարբեր սեթեր։
Բացի համտեսից, այցելուները կարող էին տեղում ձեռք բերել Դիլի կաթնամթերքը նաև հատուկ, ավելի մատչելի գնային առաջարկներով։
Դիլի ընկերության համար առաջնային արժեք է սպառողին ապահովել 100% մաքուր, անարատ և բարձրորակ կաթնամթերքով՝ պահպանելով վստահությունն ու որակը յուրաքանչյուր արտադրանքի մեջ։









