Հունիսի 1-ը Դիլիի հետ՝ ժպիտներով ու խաղով լի օր
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Դիլի Ընկերությունը մասնակցեց երկու մեծ ու ջերմ միջոցառումների, ուր ամեն ինչ պտտվում էր ժպիտների, խաղերի և համեղ պահերի շուրջ։
Երազ այգում երեխաները համտեսեցին Դիլիի անչափ համեղ պաղպաղակներն ու 100% անարատ յոգուրտները, որոնք անվնաս են երեխաների համար։ Մեծահասակներն էլ կարող էին վստահ լինել՝ իրենց փոքրիկները վայելում են առողջ և սննդարար մթերք։
Իսկ Cityzen-ի բակում Դիլին ներկայացել էր իր բարձրորակ պանիրներով և յոգուրտներով, իսկ մեր անփոխարինելի հյուրն էր մուլտհերոսը՝ Դիլիի Կովիկը, ով պարում էր, խաղում երեխաների հետ և ստեղծում հեքիաթային մթնոլորտ։ Նա դարձավ օրվա ամենասիրված կերպարը՝ լուսանկարների և գրկախառնությունների անվերջ հերթով։
Այս օրը ևս մեկ անգամ հիշեցրեց մեզ, թե որքան կարևոր է բարձր որակի, անվտանգ և սիրով պատրաստված կաթնամթերքը մանկության երջանիկ պահերի համար։
Դիլին շարունակում է մնալ ընտանիքների վստահելի ընտրությունը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը։