Գաուդա պանիր (ամբողջական)

Նրբահամ, սննդարար ու անչափ օգտակար Գաուդա պանիրը ներկայացված է նաև ամբողջական՝ 1 կգ քաշով։ Հնեցված պանրի յուրաքանչյուր կտորը պահպանում է իր դասական թեթև ու նրբահամ երանգները այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել մատուցման ու վայելքի իսկական պահը։

Description

Գաուդա պանիր (ամբողջական), 1կգ

Արտադրող ընկերություն՝  Դիլի ՍՊԸ

Արտադրող երկիր ՝ Հայաստան

 

Կովի կաթ նորմալացված պաստերացված, կերակրի աղ, թերմոֆիլ կաթնաթթվային միկրոօրգանիզմների մակարդ, պնդեցնող՝ կալցիումի քլորիդ, սննդային ներկանյութ՝ աննատո։ Յուղի զանգվածային մասը չոր նյութում 45%:

Սննդային արժեքը 100գ` սպիտակուցներ 24գ, ճարպեր 27գ, ածխաջրեր 2գ, է ներգետիկ արժեքը՝ 356 կկալ ։

 

«Դիլի» ապրանքանիշի նրբահամ, սննդարար ու անչափ օգտակար Գաուդա պանիրը ներկայացված է նաև ամբողջական՝ 1 կգ քաշով։ 100% անարատ կաթից պատրաստված այս արտադրանքը հոլանդական ավանդական բաղադրատոմսի և ժամանակակից տեխնոլոգիաների ներդաշնակ կիրառման վառ օրինակ է։ Հնեցված պանրի յուրաքանչյուր կտորը պահպանում է իր դասական թեթև ու նրբահամ երանգները այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել մատուցման ու վայելքի իսկական պահը։

Գաուդա պանիրը իդեալական է սենդվիչներ, աղցաններ կամ պիցցա պատրաստելիս։ Իսկ գինու հետ մատուցելիս այն ընդգծում է նրբահամ խմիչքի յուրահատուկ համը և շքեղություն ու էլեգանտություն հաղորդում ցանկացած միջոցառման։

Պանիրը չի սահմանափակվում իր իդեալական համով․ այն պարունակում է օգտակար մի շարք տարրեր՝ մեծ քանակությամբ մեթիոնին և լիզին, A, B, C, D վիտամիններ, կալցիում, յոդ, կալիում, ֆոսֆոր, որոնք անչափ օգտակար են օրգանիզմի համար։

 

«Դիլի» ապրանքանիշի Գաուդա պանիրը վստահաբար կդառնա ձեր այցեքարտը դեպի խոհարարական վարպետության նոր մակարդակ։

 

Խանութներ՝ որտեղ կարող եք գտնել մեր արտադրանքը

Չինար, Պարմա, Ռոքֆոր, Երևան Սիթի