2025 թվականի ապրիլի 18-20-ը Դիլին մասնակցեց «Wines of Armenia» կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող Զատիկ Գինու Փառատոնին։
Դիլին այս տարի ներկայացավ իր ամենասիրված և ճանաչված արտադրանքներով, որոնք անփոխարինելի են ինչպես գինու, այնպես էլ հայկական տոնական սեղանի համադրման մեջ։ Մեր տաղավարում ներկայացված էին՝ բարձրորակ չեչիլ պանիրը, թարմ մոթալը, ինչպես նաև պաղպաղակը, որն առանձնանում է իր 100% բնական բաղադրությամբ։ Դիլիի թե՛ պաղպաղակը, թե՛ պանիրները շատ բարձր գնահատվեցին այցելուների կողմից անարատության և որակի շնորհիվ:
Դիլին շարունակում է մնալ որակի և վստահության հավատարիմ ներկայացուցիչը՝ առաջարկելով կաթնամթերք, որը սիրվում է բոլոր սերունդների կողմից։