Առողջ սնունդ մարսագնացների համար Դիլիի կողմից

Ապրիլի 5, 2024Միջոցառումներ

AMADEE-24

2024 թվականի ապրիլի 5-ին ամփոփվեց տիեզերական հետազոտությունների ոլորտում հեղինակավոր Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը («AMADEE-24»), որի աջակիցներից էր Դիլի կաթնամթերքի արտադրության ընկերությունը։

Դեռևս մարտ ամսին Հայաստան ժամանած ավստրիացի 6 տիեզերագնաց Արարատի մարզում տեղակայված սիմուլյատորում շուրջ մեկ ամիս գիտափորձեր են իրականացրել տարբեր մարսագնացների եւ ռոբոտատեխնիկայի միջոցով՝ պատրաստվելով ապագայում կայանալիք Մարսի հետախուզական առաքելություններին:

Գաղտնիք չէ, որ տիեզերական առաքելության համար շատ կարեւոր են տիեզերագնացների ճիշտ, բալանսավորված սննդակարգն ու ֆիզիկական պատրաստվածությունը: Ուստի նրանց լավագույնս պատրաստելու համար մշակվել էր համապատասխան սննդակարգ, որ ներառում էր նաև Դիլիի առանց հավելումների, բնական հումքով պատրաստված պրոդուկտները, որոնք սիրվեցին գիտափորձի մասնակիցների կողմից։
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։.