«Դիլի»․ Լավագույն կաթնամթերքի ընկերություն՝ 3 տարի անընդմեջ

Դեկտեմբերի 26, 2025նորություններ

«Դիլի»․ Լավագույն կաթնամթերքի ընկերությունը՝ արդեն երրորդ տարին անընդմեջ

Արդեն երրորդ տարին անընդմեջ, «Որակի նշան» ընկերության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննությունների և «կույր» համտեսների արդյունքում, մենք արժանանում ենք «Ամենաորակյալ, լավագույն և էկոլոգիապես մաքուր կաթնամթերք» անվանակարգին։

Հանդիսավոր մրցանակաբաշխությունը կայացել է Մոնակոյում։ Մեզ համար այս մրցանակը ոչ միայն մեծ պատիվ է, այլև բարձր պատասխանատվություն մեր սպառողների առջև։

Մեր սկզբունքներն անփոփոխ են

Մենք շարունակելու ենք սպառողներին առաջարկել 100% անարատ, բարձրորակ կաթնամթերք՝ առանց որևէ հավելումների։ Մեր արտադրանքի հիմքում ընկած են.

  • Սննդարարություն և մաքրություն
  • Բարձր որակ
  • Վիտամիններով հարուստ բաղադրություն

«Դիլի» կաթնամթերքը չի պարունակում հավելումներ, ներկանյութեր, կոնսերվանտներ, յուղի փոխարինիչներ, հակաբիոտիկներ կամ օսլա։ Մենք չենք օգտագործում նույնիսկ կաթի փոշի։
Զարգացում և ապագայի ծրագրեր


Բարձր որակի և սպառողների վստահության շնորհիվ այսօր մենք հաստատուն դիրք ենք զբաղեցնում շուկայում՝ դառնալով ոլորտի առաջատարներից մեկը։.