Դիլի կաթնամթերքը Երևանի Ռեստորանային Օրեր 2024-ում

Հուլիսի 19, 2024Միջոցառումներ

Ռեստորանային Օրեր 2024

Հուլիսի 19, 20 և 21-ին Թումանյան և Մոսկովյան փողոցներում Երևանյան Գաստրոնոմիկ Օրերի շրջանակում տեղի ունեցավ Ռեստորանային Օրեր ամենամասշտաբային փառատոններից մեկը, որին մասնակցեց նաև Դիլի կաթնամթերք արտադրող ընկերությունը։

Մեր տաղավարում այցելուները ունեցան բացառիկ հնարավորություն առաջինը փորձելու և ցանկության դեպքում նաև գնելու Դիլի պանիրներ, պաղպաղակներ և ըմպելի յոգուրտներ։

Կարևորելով յուրաքանչյուրի փորձառությունը՝ մենք ստեղծել էինք առանձնացված և անվտանգ գոտի երեխաների համար, որպեսզի և իրենք վայելեն ժամանակը, և մեծահասակները։

Այս տարի փառատոնը համախմբեց 100 ռեստորան և սրճարան, որ առաջարկում էին բազմազան ուտեստներ և անկրկնելի համեր, ինչպես նաև հյուրընկալեց հազարավոր մարդկանց, այդ թվում բազմաթիվ զբոսաշրջիկների և իրական գուրմանների։