1997 թվականից սկսած՝ կաթնամթերքի արտադրության մեջ մասնագիտացված Դիլին ապացուցում է, որ նվիրվածությամբ, նորարարությամբ և անընդհատ կատարելագործվելու ձգտումով հնարավոր է ստեղծել մաքուր և որակյալ կաթնամթերք։ Մենք ստեղծում ենք 100% բնական արտադրանք՝ անմիջապես մեր սեփական ֆերմայում և սեփական կովերի կաթից՝ կարևորելով Ձեր առողջությունը և անմոռանալի փորձառությունը համերի աշխարհում։
Իմանալ ավելին
Դիլիում մենք համոզված ենք, որ ամենաթանկ բանը առողջությունն է, այդ պատճառով մեր ամենօրյա աշխատանքում դրել ենք հետևյալ սկզբունքները. կաթնամթերքի ստացման համար տեղծել և պահպանել բացարձակ մաքրություն ֆերմայում և արտադրամասում արտադրանքի պատրաստման բոլոր փուլերում, կաթնամթերքը ստանալ միայն սեփական ֆերմայում, հոգ տանել կենդանիների մասին՝ ապահովելով սեփական դաշտերում աճեցված մշտապես թարմ կեր, ստեղծել առանց հավելումների, բացարձակ անարատ, որակյալ և սննդարար կաթնամթերք։ Եվ իհարկե, դնել սեր և նվիրվածություն այս ամենի հիմքում։
Իմանալ ավելին















Դիլի ընկերությունն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ գործում է կաթնամթերքի արտադրության ոլորտում՝ փոքր տեղական ձեռնարկությունից դառնալով վստահելի և ճանաչված արտադրամաս։ Մենք ստեղծում ենք 100% բնական արտադրանք՝ անմիջապես մեր սեփական ֆերմայից, կարևորելով ձեր առողջությունը և անզուգական փորձառությունը համերի աշխարհում։ Մենք համոզված ենք, որ կաթնամթերքը պարզապես արտադրանք չէ. այն հանդիսանում է կապ բնության, ավանդույթների և մեր սպառողների միջև։
Հոգատարությամբ և նվիրվածությամբ աշխատելու շնորհիվ տարիների ընթացքում մենք ոչ միայն հաստատել ենք մեր կայուն տեղը կաթնամթերքի արտադրության ոլորտում, այլև սահմանել ենք գերազանցության նոր չափանիշներ՝ պահպանելով ավանդական արժեքները և ներդաշնակորեն համադրելով դրանք ժամանակակից լուծումների հետ։
Դիլի կաթնամթերքի արտադրության ընկերությունը հիմնադրվել է դեռևս 1997 թվականին՝ դառնալով Հայաստանում Մոցարելլա պանրի արտադրության առաջամարտիկ, ինչպես նաև առաջին գործարանը, որն արտադրում է 100% բնական կաթնամթերք միայն սեփական կովերի կաթից և վերահսկում ողջ գործընթացը՝ ֆերմայից մինչև Ձեր սեղանը։
2007-2022 թթ. Դիլի կաթնամթերքի տեսականին ներկայացված էր Երևանի սրտում տեղակայված սեփական խանութում, սակայն 2019-ից ի վեր ընդլայնեցինք գործունեության շրջանակը՝ արտադրատեսականին խանութից փոխադրելով հայաստանյան մի շարք սուպերմարկետներ և խանութներ։ Արդեն 2022 թվականին տեսականին համալրվեց Լոռի և Չեչիլ պանիրներով, դասական և ըմպելի յոգուրտներով։ Այսքանով, սակայն, չենք սահմանափակվում, շարունակում ենք կատարելագործել մեր հմտությունները և տեխնիկան և աշխատել նոր պրոդուկտների վրա։
Այս տարիների ողջ ընթացքում ինչպես մեր թիմը, այնպես էլ գործարանը և ֆերման անցել են զարգացման և փորձառության մեծ ճանապարհ՝ բախվելով մարտահրավերների, որոնք հնարավոր է եղել հաղթահարել շնորհիվ ընդհանուր գաղափարի և նպատակի, այն է՝ հենվելով փորձված ավանդույթների վրա և առաջնորդվելով նորարարությամբ, պահպանելով կաթնամթերքի արտադրության հայտնի մեթոդները՝ միաժամանակ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ստեղծել առողջարար և համեղ կաթնամթերք և դառնալ Ձեր սեղանի անբաժան մասնիկը։

Հպարտությամբ ենք նշում, որ Դիլին Հայաստանում կաթնամթերքի արտադրության այն եզակի ընկերություններից է, որ ստանում է արտադրանք բացառապես սեփական կովերի կաթից, սեփական գործարանում, որտեղ գերժամանակակից տեխնոլոգիաների և փորձառու մասնագետների հետևողականության շնորհիվ ստեղծվում է անարատ և սննդարար կաթնամթերք։
Դիլի կաթնամթերքի արտադրության գործարանը և ֆերման տեղակայված են Հայաստանի ամենագեղատեսիլ և հարուստ բնություն ունեցող շրջաններից մեկում՝ Տավուշի մարզի Դիլիջանի ալպյան գոտի համարվող շրջանում, որի խիտ անտառները, կանաչ մարգագետինները, մաքուր օդը և ջրային բնական աղբյուրները կատարյալ միջավայր են ստեղծում առողջ կաթնամթերքի արտադրության համար։
Շուրջ 150 հեկտար հողատարածքում մենք հիդրոպոնիկ համակարգի կիրառությամբ-հանել աճեցնում ենք սարի կանաչ խոտ, առվույտ, կորնգան և հիդրոպոնկ կանաչ կեր՝ բացառելով քիմիական որևէ նյութի օգտագործում, այդպիսով ապահովելով առողջ սնունդ մեր 500 կովերի համար ողջ տարվա ընթացքում, իսկ բնական աղբյուրներից վերցված ջուրը պարբերաբար ֆիլտրվում է և ենթարկվում փորձաքննությունների, ինչը Դիլի կաթնամթերքի գերազանց որակի գրավականներից է։
Մեր կաթնամթերքը պատրաստվում է խոշոր եղջերավոր անասունների երեք հայտնի ցեղատեսակների՝ Հոլշտեյնի, Շվիցի և Սիմենտալի կաթերի խառնուրդից, որոնք պահվում են տեխնիկապես հագեցած և խելացի անասնաշենքերում։ Արդեն գործարանում ավտոմատացված տեխնոլոգիաները, մեր փորձառու մասնագետների վերահսկողությամբ, կատարում են արտադրության բոլոր գործընթացները, որի արդյունքում ստացվում է յուրահատուկ և բացառիկ որակով օժտված կաթնամթերք։
Դիլիի ստեղծման պահից ի վեր մեր առաքելությունը հստակ է՝ ստեղծել կաթնամթերք, որը սննդարար է և նույնքան մաքուր, որքան բնությունը, որտեղ ստեղծում ենք մեր պրոդուկտները, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվում է հոգատարությամբ և նվիրումով։
Մենք վստահ ենք, որ ամենաթանկ բանը առողջությունն է, այդ պատճառով մեր ամենօրյա աշխատանքում դրել ենք հետևյալ սկզբունքները. կաթնամթերքի ստացման համար տեղծել և պահպանել բացարձակ մաքրություն ֆերմայում և արտադրանքի պատրաստման բոլոր փուլերում, կաթնամթերքը ստանալ միայն սեփական ֆերմայում, հոգ տանել կենդանիների մասին՝ ապահովելով մշտապես թարմ կեր։


Մեր առաջնային նպատակն է Հայաստանի ազգաբնակչությանը մատակարարել 100% անարատ և որակյալ, համեղ և առողջարար կաթնամթերք։ Մենք համոզված ենք, որ սննդային յուրաքանչյուր արտադրանք պետք է բացարձակ զերծ լինի վնասակար բաղադրիչներից կամ հավելումից, ուստի մեր արտադրատեսակները պատրաստում ենք բացառիկ ուշադրությամբ և հոգատարությամբ՝ օգտագործելով միայն բնական և թարմ բաղադրիչներ։ Մենք շարունակաբար աշխատում ենք արտադրատեսակների բազմազանության և կատարելագործման ուղղությամբ՝ պահպանելով մշտական որակը և ապահովելով անհրաժեշտ սննդարար բաղադրիչները մեր սիրելի հաճախորդների համար։ Այս նպատակի համար մշտապես թարմացնում ենք մեր տեխնոլոգիաները և հմտությունները՝ ներդնելով առավելագույն անվտանգություն արտադրության բոլոր փուլերում։
Մեր արտադրանքն անցնում է փորձարկումների մի քանի փուլ՝ խիստ վերահսկողության պայմաններում, իսկ տեղացի ու իտալացի լավագույն մասնագետների հետ համագործակցությունը ապահովում են կաթնամթերքի հրաշալի որակը։
Ունենալով էկոլոգիապես մաքուր միջավայրում տեղակայված 150 հեկտար հող՝ մենք մշակում ենք միայն մաքուր կերեր՝ օգտագործելով հիդրոպոնիկ համակարգ և աղբյուրի բնական ջուր։ Սա թույլ է տալիս ապահովել կենդանիներին անհրաժեշտ և քիմիական նյութերից զատ սնունդով ողջ տարվա ընթացքում։ Մեր ֆերմայում մեծ հոգատարության ներքո պահվում են կաթնատու Հոլշտեյն, Շվից և Սիմենտալ ցեղերի տոհմային երինջներ/կովեր։
Դիլի կաթնամթերքը չի պարունակում բուսական յուղեր, անտիբիոտիկներ, գունանյութեր կամ այլ հավելումներ՝ դարձնելով այն առողջ և հուսալի ընտրություն յուրաքանչյուրի համար։


Հայկական ավանդական մածունից մինչև իտալական Բուրրատա պանիր, մենք պարբերաբար համալրում ենք կաթնամթերքի շարքը՝ տալով Ձեզ ընտրության լայն հնարավորություն։
Մենք շարունակաբար ներդնում ենք նորագույն տեխնոլոգիաներ և հմտություններ՝ արտադրական գործընթացը կատարելագործելու համար, որպեսզի յուրաքանչյուր արտադրանք համապատասխանի որակի, համի և սննդարարության ամենաբարձր չափանիշներին։
Դիլիում մենք վստահ ենք, որ համեղ և առողջ սնունդը բերում է դրական էմոցիաներ և ապահովում է ողջ օրվա հաջող ընթացքը, ուստի մեր յուրաքանչյուր արտադրանքը պատրաստում ենք սիրով՝ հոգ տանելով և՛ մարմնի, և՛ հոգու մասին։
Դիլի կաթնամթերքի ընկերությունը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և պատասխանատու պրոմոթեր՝ մեր արտադրանքը ներկայացնելու, սպառողների ուշադրությունը գրավելու և անհրաժեշտության դեպքում համտեսներ անցկացնելու համար։
Աշխատանքը իրականացվելու է ցանցային սուպերմարկետների տարբեր մասնաճյուղերում
Եթե համապատասխանում եք պահանջներին լրացրեք հայտադիմումը
Լրացնել հայտադիմումը2025 թվականին Դիլի կաթնամթերքի ընկերությունը շուկա ներկայացրեց իր նոր արտադրանքը՝ 100% անարատ պլոմբիրը, որը պատրաստվում է բարձրորակ և անարատ կաթից։ Պլոմբիրը ստեղծվել է մեկ գաղափարի շուրջ՝ սպառողներին վերադարձնել մանկությունից ծանոթ, բնական և անփոխարինելի պաղպաղակի համը։
Դիլիի պաղպաղակի տեսականին ներկայացված է բացառապես 450 գրամանոց պլոմբիրով, որն ունի երկու տեսակ՝ վանիլային և շոկոլադե։













Շնորհակալ ենք, որ փորձեցիք «Դիլի» կաթնամթերքի արտադրանքը։
Խնդրում ենք գնահատել Ձեր փորձը և կիսվել Ձեր կարծիքով։
Լրացնելով հարցումը՝ Դուք նաև հնարավորություն կունենաք մասնակցելու խաղարկությանը և շահելու «Դիլի» կաթնամթերքի 5 սեթերից մեկը 🎁
Խաղարկությունը կամփոփվի՝ 31.10.2026, Դիլիի սոցիալական էջերում։
Հարգելի սպառողներ, գործընկերներ և հանրություն,
Տեղեկացնում ենք, որ «Դիլի» կաթնամթերքի գործարանը վերսկսում է իր արտադրական գործունեությունը և ողջ ծավալով վերադառնում է շուկա։
Մեզ համար այս վերադարձը միայն արտադրանքի մատակարարման վերականգնում չէ։ Այն մեր երկարամյա սկզբունքների՝ անարատ կաթի, մաքուր հումքի, վերահսկվող արտադրական շղթայի և սպառողի վստահության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շարունակությունն է։
Վերջին շրջանում մեր թիմն իրականացրել է անհրաժեշտ ներքին աշխատանքներ և արտադրական վերահսկողության ուժեղացման քայլեր։ Ընկերությունն անցել է նաև անկախ լաբորատոր փորձաքննության փուլ, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել, ինչպես նաև լրացուցիչ տեսչական դիտարկումների գործընթաց։ Այդ գործընթացը մեզ համար կարևոր հնարավորություն էր ոչ միայն ամփոփելու իրականացված աշխատանքը, այլ նաև համոզվելու, որ պատասխանատու մոտեցումը, հետևողական վերահսկողությունը և որակի նկատմամբ մեր պահանջկոտությունը գործում են ոչ թե միայն որպես սկզբունք, այլ որպես ամենօրյա աշխատանքային համակարգ։
Մեզ համար կարևոր էր շուկա վերադառնալ ոչ թե պարզապես արագ, այլ կազմակերպված, պատասխանատու և մեր որակի սկզբունքներին լիովին համապատասխան ձևով։
«Դիլի»-ի արտադրական մոտեցման հիմքում միշտ եղել է պարզ գաղափար․ կաթնամթերքը միայն արտադրանք չէ, այլ հոգատարություն մարդու առողջության, ընտանիքի առօրյայի և սպառողի վստահության նկատմամբ։ Մեզ համար այդ վստահությունը սկսվում է ֆերմայից, անցնում վերահսկվող արտադրական շղթայով և հասնում սպառողի սեղանին՝ որպես երկարաժամկետ պատասխանատվություն։ Հենց այս մոտեցումն է ընկած մեր աշխատանքի հիմքում։
Արդեն իսկ «Դիլի»-ի արտադրանքը կրկին հասանելի է վաճառքի կետերում՝ ըստ մատակարարման ժամանակացույցի, իսկ արտադրական նորությունների և տեսականու ընդլայնման մասին ընկերությունը կտեղեկացնի առանձին։ Սպասեք հաճելի անակնկալների։
Շնորհակալ ենք մեր սպառողներին, գործընկերներին և վաճառքի կետերին վստահության, համբերության և «Դիլի»-ի կողքին լինելու համար։
Մենք վերադառնում ենք նույն արժեքներով՝
Fill in your details below and receive a 10% discount promo code, which can be used when placing an order via the Yerevan City app until April 30, 2026 (inclusive).
Շնորհակալ ենք, որ փորձեցիք «Դիլի» կաթնամթերքի արտադրանքը։
Խնդրում ենք գնահատել Ձեր փորձը և կիսվել Ձեր կարծիքով։
Լրացնելով հարցումը՝ Դուք նաև հնարավորություն կունենաք մասնակցելու խաղարկությանը և շահելու «Դիլի» կաթնամթերքի 3 սեթերից մեկը
Խաղարկությունը կամփոփվի՝ 4․09․2026։
Заполните форму ниже и получите промокод на скидку 10%, который можно использовать при оформлении заказа в приложении «Ереван Сити» до 30 апреля 2026 года включительно.
Եթե ուզում ես ձեռք բերել իրական աշխատանքային փորձ, զարգացնել հմտություններդ և աշխատել հայկական բրենդի իրական նախագծերի վրա՝ սա քո հնարավորությունն է։
Մենք փնտրում ենք հետաքրքրված, նախաձեռնող և սովորելու ցանկություն ունեցող երիտասարդների, ովքեր պատրաստ են նոր բաներ փորձել, զարգանալ և իրենց ներդրումն ունենալ իրական նախագծերում։
Լրացրու հայտը և միացի՛ր մեզ։

Նորմալացված, պաստերացված և շատ որակյալ կաթից պատրաստվաած շոկոլադային պաղպաղակները իդեալական են մի պահ դադար վերցնելու, թարմանալու և դրական էմոցիաներ ստանալու համար։
Բաղադրությունը՝ովի կաթ նորմալացված, պաստերացված խտացրած կաթ (կովի անարատ կաթ, շաքար), սերուցքային կարագ, կակաո փոշի, ցիտրուսա-խնձորային պեկտին վանիլին։
Կաթնայուղի զանգվածային մասը՝ 12․5%։
Սպիտակուցներ՝ 100գ - 4
Ճարպեր՝ 100գ - 12․5
Ածխաջրեր՝ 100գ - 22 (այդ թվում սախարոզա 15գ),
Էներգետիկ արժեքը՝ 217 կկալ (906կՋ)։
Nothing found.
Nothing matched your search terms.
The page you are looking for was moved, removed, renamed or never existed.
BACK TO HOME