Բուռռատա Իտալական ավանդական մեթոդներով պատրաստված բուռռատա պանիր։ Այն իր բազմակողմանիությամբ կատարյալ հարմար է տարբեր ուտեստների համար՝ աղցաններից մինչև մակարոնեղեն: Ավելին
Գաուդա Գաուդա պանիրը հայտնի է էական ամինաթթուների և օրգանիզմի համար օգտակար մի շարք միկրոէլեմենտներ պարունակությամբ։ Վակուումային տեխնոլոգիայի կիրառումը պաշտպանում է պանրի մաքրությունը, անվտանգությունը և խոնավության անհրաժեշտ մակարդակը։ Ավելին
Գաուդա պանիր (ամբողջական) Նրբահամ, սննդարար ու անչափ օգտակար Գաուդա պանիրը ներկայացված է նաև ամբողջական՝ 1 կգ քաշով։ Հնեցված պանրի յուրաքանչյուր կտորը պահպանում է իր դասական թեթև ու նրբահամ երանգները այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել մատուցման ու վայելքի իսկական պահը։ Ավելին
Թթվասեր Իսկական հայկական թթվասեր, որի բաղադրատոմսը փորձված է սերունդներով։ Այն ոչ միայն անչափ համեղ է, այլև օգտակար և հագեցած մի շարք սննդարար նյութերով։ Ավելին
Կաթ Պաստերիզացված կաթ, որն աչքի է ընկնում ընդգծված յուղալի համով ու նուրբ կառուցվածքով։ Հիանալի ընտրություն նախաճաշին ավելացնելու, սիրելի բաղադրատոմսերում օգտագործելու կամ պարզապես վայելելու համար: Ավելին
Կաթի սեր 100% անարատ կաթի բարձրորակ սեր, որը ցանկացած ուտեստ կտեղափոխի համային նոր հարթություն։ Այս պրոդուկտը իդեալական տարբերակ է առողջ սնունդը նախընտրողների համար։ Ավելին
Հալած յուղ «Դիլի» ապրանքանիշի՝ 100% անարատ կաթից պատրաստված հալած յուղը աչքի է ընկնում իր հարուստ համով և սննդային բարձր արժեքով։ Այն ներառում է A, D, E և K վիտամիններ, ինչպես նաև օգտակար ճարպաթթուներ։ Ավելին
Մածուն Հայկական ավանդական անարատ մածուն «Դիլի»-ից, որն իր ցածր յուղայնությամբ հիանալի այլընտրանք է թեթև սնունդը նախընտրողների համար։ Ավելին
Մոցարելլա Իտալական ավանդական բաղադրատոմսով պատրաստված մոցարելլան ապահովում է հարուստ համ և հյութեղություն՝ ընդգծելով ձեր ճաշատեսակների նրբահամ երանգները։ Ավելին
Մոցարելլա պիցցա «Դիլի» ապրանքանիշի մոցարելլա պիցցան ստեղծված է պիցցայի սիրահարների համար։ Այս արտադրանքը կալցիումի և սպիտակուցի հարուստ աղբյուր է և իր օգտակարությունն է փոխանցում օրգանիզմին, մինչ դուք հաճույք եք ստանում ձեր սիրելի ուտեստների գլխապտույտ համից: Ավելին
Յոգուրտ Վայելեք անուշահամ մրգերի և անարատ կաթի ներդաշնակ միաձուլումը «Դիլի» յոգուրտներում։ «Դիլի» յոգուրտը իդեալական է ինչպես նախաճաշի ու առողջ ընդմիջումների, այնպես էլ տարատեսակ սմուզիներ ու աղանդեր պատրաստելու համար։ Ավելին
Պանիր մոթալ ծիտրոնով «Դիլի» ապրանքանիշի մոթալ պանիրը համեղի և օգտակարի ամենաիդեալական միաձուլումն է։ Անուշաբույր ծիտրոնը կաթնամթերքին ոչ միայն անկրկնելի համ ու թարմություն է հաղորդում, այլև իր բուժիչ հատկանիշներով ընդգծում է նրա օգտակարությունն ու բարձր որակը։ Ավելին
Ռիկոտտա «Դիլի» ապրանքանիշի կաթնաշոռային պանիրը իր թարմությամբ ու նուրբ յուղայնությամբ հաճելի զգացողություններ կպարգևի ձեր քիմքին։ Ռիկոտտա պանիրը հագեցած է էական սննդանյութերով, որոնք նպաստում են ոսկորների ու մկանների ամրությանն ու առողջությանը։ Ավելին
Քամած մածուն «Դիլի» ապրանքանիշի քամած մածունը ավանդույթի և խոհարարական վարպետության հիանալի միաձուլում է: Այն հիանալի տարբերակ ամենատարատեսակ ուտեստներում օգտագործելու կամ պարզապես վայելելու համար։ Ավելին